130 տարի առաջ Սորբոնում է Պիեռ դը Կուբերտենը հիմնել միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ): Այնտեղ հունիսի 23 –ին հուզիչ միջոցառում է անցկացվել, որին ներկա է եղել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Այդկերպ նա իր հարգանքի տուրքն է մատուցել Կուբերտենի հիշատակին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև « Փարիզ - 2024 » -ի կազմկոմիտեի, ՄՕԿ-ի անդամները, ինչպես նաև Պիեռ Կուբերտենի ժառանգները: Բարոնի ընտանեկան ասոցիացիայի նախագահ Ալեքսանդրա դե Նավասելը այդ բացառիկ պահի համար երախտագիտության խոսք է ասել ՄՕԿ –ի նախագահին:
Պատմությամբ և մշակույթով թաթախված այդ վայրը՝ Սորբոնը, ընտրել է պատմաբան, ուսուցիչ, արվեստների և գրականության սիրահար Պիեռ Կուբերտենը: Նա է վերակենդանացրել օլիմպիական խաղերը և իրականացրել խաղաղ մրցակցության միջոցով աշխարհը միավորելու տեսլականը:
Թոմաս Բախը իր ելույթում նշել է, որ ֆրանսիացիները կարող են հպարտանալ Կուբերտենի թողած օլիմպիական ժառանգությամբ:
Քանի որ Փարիզի խաղերի մեկնարկին շաբաթներ են մնացել, Կուբերտենի ժառանգությունը ռեզոնանսվում է նոր ուժով:
ՄՕԿ-ի նախագահը ներկաներին հիշեցրել է որ Կուբերտենը օլիմպիական խաղերը վերականգնել է իր ժամանակի շլացուցիչ հոսանքների դեմ պայքարում՝ ուշագրավ խիզախությամբ, հեռատեսությամբ և հայեցակարգել է միջազգային սպորտի գաղափարը, որը հասանելի է բոլորին, իր ունիվերսալ կանոններով: Այդ համակարգը գործում է նաև այսօր և վկայում է նրա տեսլականի երկարակեցության մասին, - ասել է Բախը:
- Այսօր Պիեռ դե Կուբերտենի երազանքն ապրում է։ Փարիզի օլիմպիական խաղերի նախօրերին մարդկության համար միասնության և խաղաղության խորհրդանիշն ավելի աշխույժ է, քան երբևէ։ Մենք կարող ենք հպարտանալ, որ հավերժացնում ենք նրա ժառանգությունը ապագայի նկատմամբ, - եզրափակել է ՄՕԿ նախագահը և կրկնել Կուբերտենի խոսքերը. «Ես բաժակ եմ բարձրացնում օլիմպիական գաղափարի համար, որը դարերի մշուշը ճեղքեց արևի հզոր ճառագայթի պես և վերադարձավ ուրախ հույսի լույսով՝ լուսավորելով մեզ»։
Ավելի վաղ ՄՕԿ-ի նախագահը բացել է «Կուբերտենը ՝ սպորտի հանճարը» ցուցահանդեսը, որտեղ համատեղվում են սպորտն ու մշակույթը ՝ ներշնչված միասնության ոգով: